Goal-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» մտադիր է հետ վերադարձնել Սերխիո Ռեգիլյոնին։
Իսպանացի պաշտպանը «Տոտենհեմ» էր տեղափոխվել 2020-ի սեպտեմբերին և նրա պայմանագրում կա հատուկ կետ, ըստ որի «Սերուցքայինները» իրավունք ունեն 27.5 մլն եվրոյի դիմաց հետ վերադարձնել ֆուտբոլիստին։
Աղբյուրի փոխանցմամբ, «Ռեալը» կօգտվի այդ կետից 2022-ի ամռանը, քանի որ ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պաշտպանությունը ուժեղացնելու կարիք է զգում։
Los Merengues, Realmadrid.am