Հոդվածներ

Զիդանն ամփոփել է «Բարսայի» դեմ խաղը
11.04.2021
2470 0

Զինեդին Զիդանն ամփոփել է Լա լիգայի 30-րդ տուրում կայացած «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը:

«Շատ լավ զգացողություններ ունեմ: Հիանալի սկսեցինք խաղն ու արժանի հաղթանակ տոնեցինք: 3-րդ գնդակը խփելու բազմաթիվ հնարավորություններ ունեինք:

Բրեյթվեյթի դրվագի հետ կապված յուրաքանչյուրն իր տեսակետն ունի, սակայն կարծում եմ, եթե մրցավարը չի նշանակում 11-մետրանոց, ուրեմն այն չկա:»

Կարևոր էր այն, ինչը մենք արեցինք խաղադաշտում. Մեզ համար շատ բարդ էր, քանի որ «Բարսան» ուժեղ էր, սակայն պետք չէ այս հաղթանակը վերագրել մրցավարին:

Չեմպիոնական մրցավազքի առումով շատ բան չի փոխվել. դեռևս շատ խաղեր կան, իսկ մենք պայքարելու ենք մինչև վերջ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը փոխանցում է «Ռեալի» պաշտոնական կայքը:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված