«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի՝ «Ալկոյանոյի» դեմ խաղը:
«Փորձեցինք հաղթել ու մի քանի լավ հնարավորություն ունեինք, սակայն չկարողացանք գոլի հեղինակ դառնալ: Իսկ նման դեպքերում նույնը կատարվում է քեզ հետ: Սա բարդ իրավիճակ է, սակայն կարող եմ ասել, որ ֆուտբոլիստները ջանք չխնայեցին: Ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Մրցակցի դարպասապահը 2-3 անհավանական սեյվ կատարեց:
Մենք դուրս մնացինք Իսպանիայի Գավաթից, սակայն սա խայտառակություն չէ: Ես հանգիստ եմ, Պետք է շարունակել աշխատել»:
«Ալկոյանո» - «Ռեալ» հանդիպումն ավարտվել էր 2:1 հաշվով:
Fanat, Realmarid.am