Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ» – «Ատալանտա» խաղից հետո
15.08.2024
1631 0

Վարշավայում Մադրիդի «Ռեալը» Եվրոպայի սուպերգավաթի եզրափակիչում մրցեց «Ատալանատայի» հետ, հաղթեց 2–0 հաշվով և 6–րդ անգամ նվաճեց պատվավոր տիտղոսը։

1․ «Ռեալ Մադրիդը» դարձավ ՈՒԵՖԱ–ի սուպերգավաթի պատմության ամենատիտղոսակիր ակումբը՝ 6։ Երկրորդ տեղում «Բարսելոնան» և «Միլանն» են՝ 5–ական։

2․ Անչելոտին «Ռեալի» կազմում նվաճած տիտղոսների թվով հավասարվեց առաջին տեղը զբաղեցնող Միգել Մունյոսին՝ 14։

3․ Անչելոտին դարձավ ՈւԵՖԱ–ի սուպերգավաթի ամենատիտղոսակիր մարզիչը, այդ ցուցանիշով գերազանցելով Գվարդիոլային (4):

4․ Մբապեն «Ռեալի» կազմում իր նորամուտի խաղում գոլ խփեց։ Ֆրանսիացին առաջին ֆուտբոլիստն է Ասենսիոյից հետո, որը առաջին գոլը ճերմակ մարզաշապիկով խփում է «սերուցքայինների» մարզաշապիկով։

5․ Մբապեն իր վերջին 12 ակումբային և միջազգային եզրափակիչներում 9 գոլի հեղինակ է դարձել։

6․ Բելինգեմը 3 ասիստ է կատարել «Ռեալ Մադրիդի» վերջին երեք եզրափակիչներում։ Աշխարհում ոչ մի ֆուտբոլիստի վերջին 10 մրցաշրջանում չէր հաջողվել երեք գոլային փոխանցում կատարել երեք անընդմեջ եզրափակիչում։

7․ Վինիսիուսը «Ռեալի» 11 եզրափակիչներում մասնակցել է 11 գոլի (7 գոլ և 4 գոլային փոխանցում):

8․ Վալվերդեն 4–րդ ուրուգվայցի ֆուտբոլիստն է, որը գոլ է խփում ՈՒԵՖԱ–ի սուպերգավաթի եզրափակիչում։ 


Ամենակարդացված