Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթեց «Արանդինային»:
«Սերուցքայինների» գլխավոր մարզչի հետխաղյա մամուլի ասուլիսը:
«Գյուլերը մեկ ժամ աշխատեց լավ մակարդակով, սակայն ակնհայտ է, որ նա ֆիզիկապես մինչև վերջ պատրաստ չէ: Չնայած նա ցույց տվեց իր լավագույն որակները՝ մանավանդ առաջին կեսում: Ինչպես ասում էի, Գյուլերի հարցում պետք է համբերատար լինել: Նա անհրաժեշտ որակներն ու բնավորությունն ունի՝ այստեղ հաջողության հասնելու համար»:
«Ըստ իս, Բրահիմը մի քանի լավ պահ կորցրեց՝ թիմակիցներին փոխանցում կատարելու համար, սակայն արդյունքում, հենց նա որոշիչ դեր խաղաց հաղթանակի հարցում՝ մասնակցելով մեր բոլոր գոլերին»:
«Առաջին կեսում Կամավինգան հարված ստացավ մեջքին, բայց նրա հետ ամեն բան կարգին է: Նա առաջին խաղերում շարքում կլինի»:
«Ինձ համար Չուամենին կիսապաշտպան է, բայց ծայրահեղ իրավիճակներում նա կենտրոնական պաշտպան կլինի: Քանի որ Նաչոն կարող է խաղալ առաջիկայում, բայց Օրելյենը կվերադառնա իր դիրքին»:
«Չգիտեմ, թե արդյոք մենք ֆավորիտ ենք Սուպերգավաթում: Դա կարճ մրցաշար է, մենք երկու քայլ ենք հետ մնում այդ տիտիղոսը նվաճելուց, բայց մնացած մասնակիցները նույնպես»:
«Բարսելոնայի» հեռանկարները Լա լիգայու՞մ, կարծում եմ, որ գործերը լավ են, նրանք պայքարում են առաջնությունում, ՉԼ-ում, Սուպերգավաթում և գավաթում: Չեմ սիրում գնահատել այլոց, բայց նրանք պայքարելու են բոլոր տիտղոսների համար»:
«Կուրտուան երեկ մարզվել է խաղադաշտում: Միլիտաոն և Տիբոն լավ են վերականգնվում, և մենք չենք շտապում»:
«Այն դարպասապահը, որը կխաղա Սուպերգավաթում, ավտոմատ չի դառնալու հիմնական դարպասապահը: Կեպան և Լունինն իրենց լավ են զգում, մենք նրանց կհետևենք խաղ առ խաղ»:
«Սաները լավ ցույց տվեցինք իրենց «Արանդինայի» դեմ խաղում: Տոբիասը, Կարիլյոն և Մարտինը ինձ շատ դուր եկավ: Պասը նույնպես, ինչպես միշտ»: