• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Ատալանտայի» դեմ հաղթական խաղը

Հոդվածներ

«Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Ատալանտայի» դեմ հաղթական խաղը
15.08.2024
1999 0

Վարշավայում Մադրիդի «Ռեալը» Եվրոպայի սուպերգավաթի եզրափակիչում մրցեց «Ատալանատայի» հետ, հաղթեց 2–0 հաշվով և 6–րդ անգամ նվաճեց պատվավոր տիտղոսը։

Մբապե․ «Հիանալի գիշեր էր։ «Ռեալ Մադրիդում» խաղալուն ես երկար էի սպասել։ Եզրափակիչում մրցակցին հաղթելն ու տիտղոս նվաճելը շատ կարևոր է, քանի որ մենք գիտենք, որ «Ռեալում» միշտ պետք է հաղթել։

Ես շատ ուրախ եմ, որ նորամուտի խաղում կարողացա գոլ խփել։ Ինձ համար կարևոր էր աչքի ընկնելը մեկնարկային խաղում։

Վինիսիուսը և Բելինգեմը հրաշալի ֆուտբոլիստներ են և ընդհանուր առմամբ մեր թիմում խաղում են հրաշալի ֆուտբոլիստներ ցանկացած դիրքում։ Ես ուրախ եմ այս կազմի մի մասը լինելու կապակցությամբ և վստահ եմ, որ մենք միայն կաճենք։

Կկարողանա՞մ այս մրցաշրջանում 50 գոլ խփել, եթե խփեմ, կխփեմ։ Մենք «Ռեալ Մադրիդն» ենք, ամենակարևորը հաղթանակն է»։

Բելինգեմ․ «Մենք երիտասարդ թիմ ունենք։ Առաջին կեսում մենք հարմարվեցինք խաղին, բայց երկրորդում հրաշալի գործեցինք։

Իմ դի՞րքը, ես կանեմ այն, ինչ կցանկանա Անչելոտին։ Երբ թիմին պետք է ավելի բարձր դիրքավորվել, ես կարող եմ դա անել, իսկ երբ պետք է օգնել պաշտպանությունում՝ ավելի ցածրից կխաղամ։ Ամենակարևորն ինձ համար թիմին օգնելն է։

Մբապեի գո՞լը, ես սպասում էի նրանից գոլ։ Նա տեխնիկապես շատ լավ զարգացած և անհավանական ֆուտբոլիստ է։ Կիլիանն առաջատար է խաղադաշտում, այնպիսի զգացողություն է, որ նա վաղուց է մեզ հետ խաղում»։

Վալվերդե․ «Ռեալում» դառնալ այն խաղահամարի հետնորդը, որով ես հիացել եմ ամբողջ կյանքում՝ մեծագույն պատիվ և մոտիվացիա է ինձ համար։ Այսօրվա գոլը ես նվիրում եմ Կրոսին և իմ կնոջը։ Նրանք միշտ աջակցում են ինձ»։

Կուրտուա․ «Մենք շատ ուրախ ենք մրցաշրջանն այսպես սկսելու համար։ Բոլորը հրաշալի աշխատանք կատարեցին։ 

Իմ սեյվը 0–0 հաշվի ժամանա՞կ, մենք գիտեինք, որ «Ատալանտայի» օդային փոխանցումները վտանգավոր են։ Ես ուրախ եմ, որ կարողացա հետ մղել հարվածը, հակառակ դեպքում հանդիպման ընթացքը կարող էր չընթանալ մեր սցենարով։

Վինիսիուսի, Մբապեի, Ռոդրիգոյի և Բելինգեմի հետ խաղալիս այնպիսի տպավորություն է, որ երբ մրցակիցը հոգնի, նրանք կփոխեն խաղի ընթացքը։

Ռոդրիգո․ «Մենք ցանկանում էինք այս մրցաշրջանը սկսել այնպես, ինչպես ավարտել էինք նախորդը՝ տիտղոսով։ Դա մեզ մեծ վստահություն է հաղորդում երկար մրցաշրջանից առաջ։

Մբապեի հետ խաղա՞լը, մեր ակումբ է ժամանել ևս մեկ ֆուտբոլիստ, որը աշխարհում լավագույններից մեկն է։ Անչելոտին մեզ հաճախ է խնդրում դիրքերով փոխվել և չկանգնել խաղադաշտի մի հատվածում»։


Ամենակարդացված