Սաուդյան Արաբիայի առաջնության մարքեթինգային հաղորդակցությունների գծով գլխավոր մենեջերի հարցազրույցից հատվածներ․
«Եվրոպայից երիտասարդ աստղի ձեռքբերու՞մ։ Մեր լիգան դարձել է ավելի գրավիչ, և հիմա մենք անցկացնում ենք դրական բանակցությունների՝ միջազգային երիտասարդ տաղանդների հետ։
Ժամանակի ընթացքում և ճիշտ աշխատանքի միջոցով ամեն ինչ հնարավոր կլինի։ Սա մեր առաջնության հեղափոխության մի մասն է»։
«Իսպանական մամուլում լուրեր տարածվեցին, թե իբր մենք պատրաստ ենք Վինիսիուսի համար վճարել 1 միլիարդ եվրո և տարեկան նրան վճարել 300 միլիոն աշխատավարձ։ Կարծում եմ՝ այդ թվերն ուռճացված են։ Մեր գումարներն օգտագործվում են առաջնության արժեքը բարձրացնելու համար։
Մենք օգնում ենք մեր ակումբներին բարձրացնել մակարդակը՝ խաղացողներ ձեռք բերելով կամ այլ քայլեր ձեռնարկելով։ Ֆուտբոլային տնտեսությունն ամբողջ աշխարհում զարգանում է, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում։ Եվրոպացիներն էլ պետք է սա հասկանան։ Մենք չենք ուզում գումար ծախսել պարզապես ծախսելու համար․ ցանկանում ենք դա անել ռազմավարությունների միջոցով, որոնք օգնում են մեզ զարգանալ»։
«Հնարավո՞ր է արդյոք այժմ Վինիսիուսին գնել։ Դա բարդ հարց է։ Բացառապես անկեղծ լինեմ՝ որպես Սաուդյան Արաբիայի առաջնության ղեկավարություն՝ մենք չենք միջամտում ակումբների տրանսֆերներին։ Կցանկանայի՞նք արդյոք, որ նա խաղա այստեղ։ Իհարկե։ Բայց որպես առաջնության ղեկավար մարմին՝ մենք չենք որոշում, թե ում պետք է ձեռք բերել․ դա յուրաքանչյուր ակումբի որոշումն է»։