«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամփոփել է «Շախտյորի» հետ հանդիպումը:
«Մեր թիմը մեծ ամբիցիաներ ունի: Իդեալական հանդիպում անցկացրինք: Պետք էր այսպես արձագանքել մեր վերջին ելույթներից հետո: Խաղի մակարդակը շատ բարձր էր, և տեմպը պահեցինք նույնիսկ խաղավերջում: Մի խոսքով՝ ամեն ինչ իդեալական էր:»
Վինիսիուսն իր գործն արեց, իսկ մյուս տղաները նույնպես շատ լավ հանդես եկան: Պետք է արժանին մատուցել յուրաքանչյուրին»,- իտալացի մասնագետի խոսքերը փոխանցում է միքս զոնայում աշխատող Marca-ի լրագրողը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Լա լիգայի շրջանակում «Ռեալը» «Կամպ Նոուում» մրցելու է «Բարսելոնայի» հետ: «Էլ Կլասիկոյի» սկիզբը՝ Երևանի ժամանակով 18:15-ին:
Fanat, Realmadrid.am