Արդա Գյուլերը շատ է աճել: Նրա սովորելու ու կատարելագործվելու ցանկությունն օգնել է զարգանալ ֆիզիկապես, շատ վերահսկել գնդակը, թիմակիցներին օգնել պաշտպանությունում:
Այս մասին գրում է Marca-ն:
Նրա խաղը «Միլանի» դեմ շլացուցիչ էր: Թուրք ֆուտբոլիստը շատ էր օգնում Լուկաս Վասկեսին: Գյուլերի մարմինը ֆիզիկապես ավելի ուժեղ է դարձել: Նա դիմանում է ավելի մեծ ծանրաբեռնվածության:
Մարզչական շտաբում վստահ են, որ եթե Գյուլերը շարունակի նույն տեմպով, մոտ ապագայում կդառնա թիմի անփոխարինելի խաղացողներից մեկը:
Fanat, Realmadrid.am