Հոդվածներ

Կարվախալի տեղափոխությունը «Խետաֆե» ձախողվել է
08.10.2026
81 0

«Ռեալի» նախկին ավագ Դանի Կարվախալի տրանսֆերը «Խետաֆե» ձախողվել է։ Այս մասին հայտնել է ակումբի 74-ամյա նախագահ Անխել Տորեսը։ Ըստ նրա, լրատվամիջոցների այն տեղեկությունը, որը Կարվախալը պայմանագիր է կնքել «Խետաֆեի» հետ, տեղի չի ունեցել։

«Ամեն ինչ ձախողվել է։ Որևէ բանակցություն չի ընթանում». Տորեսի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Նշվում էր, որ «Խետաֆեն» տևական ժամանակ է, ինչ ուսումնասիրում էր ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստների շուկան և Դանի Կարվախալին դիտարկում էր որպես լավ տարբերակ՝ կազմն ուժեղացնելու համար, իսկ Դանին համաձայն էր հանդես գալ այնտեղ, քանի որ շահագրգգռում էր Մադրիդում մնալու հնարավորությունը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված