Իսպանիայում տեղացող առատ ձյունը չի թողել, որպեսզի «Ռեալի» ֆուտբոլիստները Պամպլոնայից վերադառնան Մադրիդ:
Ինչպես հաղորդում է AS-ը, ստեղծված իրավիճակում որոշում է կայացվել Պամպլոնայից միանգամից ուղևորվել Մալագա, որտեղ հինգշաբթի օրը Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակում «սերուցքայինները» մրցելու են Բիլբաոյի «Ատլետիկի» հետ: Թռիչքը սպասվում է առաջիկա ժամերի ընթացքում:
Այս ամբողջ ընթացքում ֆուտբոլիստները հիմնականում անցկացրել են հյուրանոցային համարներում՝ հաշվի առնելով կորոնավիրուսի անվտանգության կանոնները:
Fanat, Realmadrid.am