Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասել է իր կարծիքը «Ոսկե գնդակի» հաղթողի վերաբերյալ:
«Կարծում եմ՝ Վինիսիուսը: Նա շատ տաղանդավոր է ու անցկացրել է լավ մրցաշրջան: Վինին շարունակում է մնալ այն խաղացողը, որը պատրաստ է ինքնակատարելագործման:
Կարվախալը նույնպես լավն էր, բացի այդ հաղթել է Եվրոպայի առաջնությունում: Բելինգեմն էլ է թեկնածուների թվում, քանի որ ճանաչվել է Լա լիգայի լավագույն խաղացող»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է The Obi One-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալի» նախկին ու ներկա ֆուտբոլիստներից վերջին անգամ «Ոսկե գնդակին» արժանացել է Կարիմ Բենզեման 2022 թվականին:
Fanat, Realmadrid.am