«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Խորխե Վալդանոն կարծում է, որ Մաուրիսիո Պոչետինոն նոր մարզչի լավագույն տարբերակն է։
Արգենտինացին ներկա պահին գլխավորում է ԱՄՆ-ի հավաքականը։
«Պոչետինոն այն մարզիչն է, ով երկու անգամ շատ մոտ է եղել «Ռեալը» գլխավորելուն։ Իսկ երբ դա տեղի է ունենում, նշանակում է նրա պրոֆիլը դուր է գալիս ակումբի ղեկավարությանը։
Ինչ վերաբերում է Սկալոնիին, նա աշխարհի չեմպիոն է, և ոչ ոք չի կասկածում նրա հնարավորություններին, սակայն նա ակումբային ֆուտբոլում փորձ չունի։ Ռիսկային է կարծելը, որ «Ռեալը» կլինի նրա գլխավորած առաջին ակումբը։
Իսկ Մոուրինիոն ակումբի պատմության մեջ արդեն շրջած էջ է». նշել է Վալդանոն։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն