Հոդվածներ

Անչելոտին պատմել է՝ ինչու է Դավիդեին վստահել իր օգնականի պաշտոնը
02.08.2024
1464 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասել է՝ ինչու է որդուն՝ Դավիդեին, նշանակել իր օգնականի պաշտոնում:

«Դավիդեն իմ օգնականն է դարձել, քանի որ գիտեի նրա գիտելիքներն ու աշխատանք կատարելու մոտեցումները: Նա շատ վստահ է իր ուժերին ու կարող է ինձ ասել այն, ինչն ուրիշները չեն կարող: 

Դա չի նշանակում, որ նրանք խիզախ չեն... Ցանկանում եմ, որ իմ աշխատակիցները վստահ լինեն իրենց ուժերին»,- իտալացու խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Ռեալը» հաղթել էր Չեմպիոնների լիգայում ու Լա լիգայում ու Դավիդեի խորհուրդներից մի քանիսը վճռորոշ էինք եղել:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված