• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալն» ու «Բարսելոնան» հետաքրքրված են «Այնտրախտի» 15-ամյա ֆուտբոլիստով

Հոդվածներ

«Ռեալն» ու «Բարսելոնան» հետաքրքրված են «Այնտրախտի» 15-ամյա ֆուտբոլիստով
08.10.2026
26 0

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 15-ամյա կիսապաշտպան Նիկո Իլիչևիչը գրավել է մի շարք առաջատար եվրոպական ակումբների ուշադրությունը։ Ինչպես հայտնում է Sky Sport Germany պարբերականը, պատանի տաղանդի զարգացմանը հետևում են եվրոպական այնպիսի գրանդներ, ինչպիսիք են մադրիդյան «Ռեալը», «Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին»:

Իլիչևիչի նկատմամբ հետաքրքրված են նաև իտալական «Միլանն» ու «Ինտերը»: Աղբյուրի տվյալներով՝ «Այնտրախտը» պատրաստվում է Գերմանիայի Մ17 հավաքականի խաղացողին առաջարկել երակարաժամկետ պրոֆեսիոնալ պայմանագիր՝ ցույց տալով հստակ մարզական հեռանկարներ։

Նշվում է, որ ակումբը ոչ միայն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը, այլև ծրագրում է մոտ ժամանակներս Իլիչևիչին մոտեցնել հիմնական կազմին։ Հոկտեմբերի 31-ին լրանում է խաղացողի 16 տարին, ինչը նրան իրավունք կտա հանդես գալ պրոֆեսիոնալ թիմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված