Հոդվածներ

Կիլիան Մբապեի շնորհանդես․ ուղիղ եթեր
16.07.2024
2704 0

25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ։

Շնորհանդեսի արարողությունը կարող եք դիտել հետևյալ հղմամբ։

Հիշեցնենք, որ հունիսի 3–ին ֆրանսիացին պաշտոնապես դարձավ «Արքայական ակումբի» ֆուտբոլիստ։ Դրանից հետո ԶԼՄ–ներում տեղեկություն ստացվեց, որ նրա աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո։ Նրա հրաժարագինը կսահմանվի 1 միլիարդ եվրո։

Նրա նախորդ ակումբը ՊՍԺ–ն էր։ 2023/24 մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, դարձել 44 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված