Լուկա Յովիչը, ով մոտ երկու շաբաթ բաց թողեց կորոնավիրուսի պատճառով, ապաքինվել է և այսօր մասնակցել թիմի մարզմանը։
Այս մասին հաղորդում է իսպանական MARCA-ն։ Այսօր նա մարզվել է ընդհանուր խմբի հետ, սակայն «Սևիլիայի» դեմ հանդիպմանը սերբ ֆուտբոլիստը մասնակցել չի կարողանա։
22-ամյա հարձակվողը այս մրցաշրջանում մասնակցել է 4 հանդիպման և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
Los Merengues, Realmadrid.am