Հանգամանքների բերումով «Ռեալի» ֆուտբոլիստներն ընթացիկ շաբաթն անցկացրին տնից հեռու:
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ատլետիկին» պարտվելուց հետո Զինեդին Զիդանը որոշել է 2.5 օրյա հանգիստ տրամադրել իր խաղացողներին:
Թիմը մարզումներին կվերադառնա կիրակի՝ Երևանի ժամանակով 19:00-ին և կսկսի նախապատրաստվել Իսպանիյաի գավաթի խաղարկության՝ «Ալկոյանոյի» հետ հանդիպմանը:
«Ալկոյանո» - «Ռեալ» խաղը կայանալու է հունվարի 20-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am