«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է իր խաղընկեր Ջուդ Բելինգեմի տպավորիչ մեկնարկը մրցաշրջանում:
«Չեմ կարողանում բացատրություն գտնել այն ամենին, ինչը ցուցադրում է Ջուդը: Նա նոր է եկել «Ռեալ», սակայն այնպիսի տպավորություն է, որ երկար ժամանակ է ակումբում: Բոլոր գոհ են նրա բնավորությունից ու մարդկային որակներից: Բելինգեմը հիանալի տղա է ու անհավանական տաղանդ»,- Մոդրիչի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Բելինգեմը «Ռեալում» անցկացրած 13 խաղում խփել է նույնքան գոլ:
Fanat, Realmadrid.am