Հոդվածներ

Մոդրիչ․ «Տարիքիս մի նայեք, ես դեռ կարող եմ խաղալ թոփ մակարդակով»
28.05.2024
1624 0

Հարցազրույց՝ Cope–ին

«Ես ինձ շատ լավ եմ զգում ֆիզիկապես և հոգեպես, անհամբերությամբ սպասում եմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։ Ես աշխարհի լավագույն ակումբում եմ և ցանկացած րոպե կարևոր է։

Այս մրցաշրջանը տարբերվում էր մնացածից, ինձ նոր դեր էր վստահված, որը սկզբում դժվարությամբ տրվեց։ Բայց հիմա հասկանում եմ, որ Անչելոտին գոհ է։ Դրան երբեք չես հարմարվի, քանի որ ամբողջ կյանքում հիմնական կազմի ֆուտբոլիստ ես եղել։ Բայց ես չհանձնվեցի և քրտնաջան մարզվում էի։

Այս մրցաշրջանում երբեք զայրացած չեմ եղել, քանի որ դրա առիթը չկար։ Ես փորձում էի օրինակ ծառայել և մարզումներին կենտրոնացած էի։ Չեմ կարող ասել, որ երջանիկ էի, սակայն Անչելոտիի հետ հրաշալի հարաբերություններ ունեմ։ Մենք շփվում ենք, նա ինձ ասում է, որ ես առաջվա պես կարևոր եմ և խաղալու եմ․․․։ Ես միշտ դրական էի դրամադրված և պայքարում էի յուրաքանչյուր րոպեի համար»։

«Իմ ապագա՞ն, որոշումը կայացված է, սակայն դեռ չեմ կարող այն հնչեցնել։ Եզրափակիչից հետո կիմանաք։ Հիմա մի պնդեք, չեմ ասելու (ծիծաղում է):

«Ում կշնորհեի «Ոսկե գնդա՞կը», ինչ–որ մեկին «Ռեալից»։ Ֆավորիտները Վինիսիուս Ժունիորը, Բելինգեմն ու Կրոսն են։ Ես կցանկանայի, որ Թոնին հաղթեր, նա իմ ընկերն է»։

«Իմ աղջիկը սիրում է ֆուտբոլը, շատ լավ է խաղում, սակայն «Ռեալի» համար դեռ շատ փոքր է։ Եթե նրան հրավիրեն «Բարսելոնա», ապա թող ինքը որոշի (ծիծաղում է): Սակայն ես չեմ կարծում, որ նա դա կցանկանա։ Հիմա նա շատ լավ թիմում է խաղում»։


Ամենակարդացված