Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետևել Սերժ Գնաբրիի շուրջ ծավալվող իրադարձություններին։
As-ի փոխանցմամբ, «Սերուցքայինների»՝ հարձակման գիծը ուժեղացնելու հիմնական տարբերակներից մեկը հենց Գնաբրին է։ Այժմ «Արքայական» ակումբը սպասողի դերում է։
Ամեն բան ավելի հստակ կդառնա, երբ «Բավարիայի» և Գնաբրիի միջև բանակցություններում ինչ որ քայլ կատարվի։
Այժմ գերմանական ակումբում ավելի շատ մտահոգված են Լևանդովսկիի նոր պայմանագրով։
Նշվում է նաև, որ Գնաբրին կարող է հեռանալ, եթե «Բավարիան» ձեռք բերի Սադիո Մանեին։
Գնաբրիի գործակալները հասկացրել են «Ռեալին», որ ֆուտբոլիստը դեմ չէ տեղափոխվել Մադրիդ։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Գնաբրին մերժել է «Բավարիայի» առաջին առաջարկը, և ակումբը այժմ չի պատրաստվում ավելի լավ պայմաններով առաջարկ կատարել։
Los Merengues, Realmadrid.am