Մադրիդի «Ռեալը» 5 միլիոն եվրո կվճարի «Չելսիին»:
The Telegraph-ի փոխանցմամբ՝ կարիերան ավարտած Էդեն Ազարի պայմանագրում եղել է կետ, ըստ որի` «Սերուցքայինները» նրա նախկին ակումբին պարտավորվում են բոնուսներ վճարել թիմային հաջողությունների դեպքում:
Բանն այն է, որ «Արքայական ակումբը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ բելգիացին, ըստ պայմանագրի, դեռևս համարվում է մադրիդյան ակումբի խաղացող:
Հիշեցնենք, որ Էդեն Ազարը Լոնդոնից Մադրիդ էր տեղափոխվել 2019 թվականին ու բազմաթիվ վնասվածքներ ստանալու և մարզական ռեժիմը չպահպանելու պատճառով կարիերան ավարտել 2023-ին:
Fanat, Realmadrid.am