Հոդվածներ

Ռյուդիգերը հիվանդանոցում Ժոան Մարտինեսի կողքին է եղել
11.08.2024
1276 0

«Ռեալի» 16-ամյա ֆուտբոլիստ Ժոան Մարտինեսը, ում համեմատում են Սերխիո Ռամոսի հետ, օրերս խաչաձև կապանների վնասվածք էր ստացել։ Մարտինեսը ինքն էլ Ռամոսին համարում է իր համար գլխավոր օրինակներից մեկը։ Նշվում է, որ ֆուտբոլիստի վերականգնման գործընթացը կտևի 6-7 ամիս։ 

Սոցհարթակներում երիտասարդ ֆուտբոլիստին իրենց աջակցությունն են հայտնել «Ռեալի» մի շարք խաղացողներ՝ այդ թվում նաև Ռյուդիգերը։

Գերմանացին այդ դժվարին պահին եղել է Ժոանի կողքին։ Լրագրող Մարիո Կորտեգանայի փոխանցմամբ, Ռյուդիգերը Մարտինեսի հետ ուղևորվել է հիվանդանոց, որից հետո անձամբ նրան տեղափոխվել տուն։

Տոնին ինքն էլ 2016 թվականին խաչաձև կապանների վնասվածք է ստացել ու շատ լավ է պատկերացնում այն ամենն, ինչ հիմա զգում է երիտասարդ ֆուտբոլիստը։ Նշվում է, որ այդ ժամանակ Ռյուդիգերը ստացել է Ֆլորենտինո Պերեսի աջակցությունը և հենց այդ պահին էլ իր առջև նպատակ դրել՝ դառնալ «Ռեալի» ֆուտբոլիստ։

Los Merengues, Realmadrid.am