«Ռեալը» չի ծրագրում հեռացնել գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին:
AS-ի տեղեկություններով, Չեմպիոնների լիգայի արդյունքը համարվում է ընդունելի, Լա լիգայինը՝ վատ: Հաջորդ շաբաթ նախագահ Ֆլորենտինո Պերեսը կհանդիպի իտալացի մասնագեի հետ, որպեսզի քննարկի ապագայի ծրագրերը:
Նա ցանկանում է հենց մարզիչից իմանալ` ինչ խնդիրներ կան:
Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտիի գործող համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Fanat, Realmadrid.am