Հոդվածներ

Կառլո Անչելոտիի կարճ հարցազրույցը
28.05.2024
1416 0

«Արքայական ակումբի» գլխավոր մարզչի կարճ հարցազրույցը

«Իմ կարիերան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ես մարզում եմ «Ռեալ Մադրիդը»։ Այստեղ ես կավարտեմ կարիերաս, սակայն սկզբի համար ցանկանում եմ ևս մեկ անգամ հաղթել Չեմպիոնների լիգան»։

«Կդառնա արդյոք Դավիդեն գլխավոր մարզիչ, միանշանակ, սակայն քանի դեռ ես «Ռեալում» եմ՝ նա ինձ հետ է լինելու»։

«Մբապեի տեղափոխությու՞նը, ես մեկնաբանում եմ միայն իմ սաներին, քանի որ նրանք շատ կարևոր են։ Վինիսիուսն օրեցօր աճում է, իսկ Բելինգեմը միանգամից հասկացավ՝ ինչ է նշանակում լինել «Ռեալում»։

«Մբապեի մասնակցությունն Օլիմպիական խաղերի՞ն, կարծում եմ, որ ովքեր կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, օրինակ Կամավինգան, հետո այդ մրցաշարին չեն մասնակցի»։

«Ես հետևում եմ «Միլանի» ելույթներին հեռվից, սակայն մեծ սիրով։ Այնտեղից է մեզ մոտ վերադարձել անհավանական Բրահիմը»։ Հիմա «Միլանում» է գտնվում մեծ տաղանդ Լեաուն, չնայած նրա ծոծրակին երբեմն պետք է հարվածել։ Եթե նա իմ սանը լիներ, ամեն օր ծոծրակին հարված կստանար»։

«Այս պահին Իտալիայից միակ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստը Դոնարուման է։ Մեզ ավելի շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի թոփ ֆուտբոլիստներ հայտնվեն՝ Պիրլոյի, Տոտիի, Դել Պիերոյի պես․․․»։

Միացի’ր Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի մեգադիտմանը` ՄԵԾ ԷԿՐԱՆՈՎ