Հոդվածներ

Հայտնի է՝ ո՞ր մարզաշապիկով կխաղա «Ռեալը» ՉԼ-ի եզրափակիչում
14.05.2024
3587 0

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կխաղա տնային մարզաշապիկով:

Քառորդ եզրափակիչի վիճակահանությամբ պարզ էր դարձել, որ «Սերուցքայինները» եզրափակիչ դուրս գալու դեպքում կլինեն հյուրի կարգավիճակում, սակայն ՈՒԵՖԱ-ն «Արքայական ակումբին»  թույլատրել է խաղալ տնային մարզաշապիկով:

Հիշեցնենք, որ վերջին 5 եզրափակիչներից միայն մեկում է մադրիդյան գրանդը հանդես եկել արտագնա խաղաշապիկով (2016/17 մրցաշրջան, «Յուվենտուս» - «Ռեալ»՝ 1-4):

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված