Հոդվածներ

Խոսելու. «Կարվախալը բոլորից շատ է արժանի ոսկե գնդակին»
22.07.2024
699 0

Խոսելուն կարծում է, որ Դանի Կարվախալը արժանի է ստանալ ոսկե գնդակը։ 

«Ռեալի» պաշտպանն այս մրցաշրջանում ակումբային մակարդակում հաղթել է Լա Լիգան, Իսպանիայի սուպերգավաթը և ՉԼ-ն, իսկ իր հավաքականի կազմում դարձել Եվրոպայի չեմպիոն։ 

«Ես միշտ ասել եմ, որ Դանին բոլորից շատ է արժանի ոսկե գնդակին։ Նա հաղթել է այն ամենն, ինչ հնարավոր է եղել, խփել է գոլեր, եղել կարևոր ֆուտբոլիստ ու դարձել ՉԼ-ի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստը։ Նա ավելի քան արժանի է այդ մրցանակին». նշել է «Արքայական» ակումբի նախին և «Ալ-Գարաֆիի» ներկայիս ֆուտբոլիստ Խոսելուն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված