Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը ցանկանում է մինչև «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղը Ջուդ Բելինգեմին հասցնել իր լավագույն մարզավիճակին:
Այս մասին հայտնում է Marca-ի լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 3-3 հաշվով:
Պատասխան խաղը կկայանա ապրիլի 17-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Fanat, Realmadrid.am