Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցեց «Վիլյառեալի» հետ և հաղթեց 4-2 հաշվով:
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը:
«Կարիերայումս առաջին անգամ իմ թիմի 3 ֆուտբոլիստ ծնկի խաչաձև կապանների վնասվածք են ստացել մեկ մրցաշրջանում, սա անհավանական է: ՄԵնք Ալաբային շուտափույթ ապաքինում ենք մաղթում և նրան ամբողջովին կաջակցենք: Առաջիկայում կդիտարկենք հունվարին նորեկներ թիմ հրավիրելու տարբերակը»:
«Չուամենին վերադարձել է և մենք շատ ուրախ ենք այդ կապակցությամբ: Օրելյենը ծայրահեղ պայմաններում կենտրոնական պաշտպանի առաջին թեկնածուն է և հիմա հենց այդ դեպքն է»:
«Կարվախալը վերադարձել է ընդհանուր խումբ և պատրաստ է մասնակցել «Ալավեսի» դեմ խաղին, բայց մենք ռիսկի չենք ենթարկի նրա առողջությունը: Ինչ վերաբերվում է մյուս վնասվածք ստացածներին՝ Վինիսիուսին, Կամավինգային և Գյուլերին, ապա նրանք կվերադառնան Նոր տարուց հետո»:
«Մեր թիմը մարտնչում է և լավ է խաղում, քանի որ ֆուտբոլիստները յուրահատուկ կերպով նվիրված են: Միայն այսպես կարելի է կոմպենսացնել մեր վնասվածքները»:
«Միլիտաոյի վերականգումը շատ լավ է անցնում: Մենք դեռ չգիտենք նրա վերադարձի ճշգրիտ ժամկետները, բայց նա կվերադառնա նախքան մրցաշրջանի ավարտը»:
«Այս պահին «Ժիրոնան» մեր գլխավոր մրցակիցն է չեմպիոնության համար պայքարում: Բայց առաջնության ավարտը դեռ հեռու է, իսկ «Ատլետիկոն» և «Բարսելոնան» դեռ պայքարից դուրս չեն»:
«Վիլյառեալի» դեմ խաղում մենք մրցաշրջանում մեր լավագույն պրեսինգը կիրառեցինք: Դա օգնում է մեզ բարձրացնել խաղի տեմպը, ինչը մեզ պետք է: Մրցակիցը ոչ մի րոպե իրեն հարմարավետ չէր զգում և դա մեր շնորհն է»:
«Լունինը մեր հիմնական դարպասահներից մեկն է, մյուսը Կեպան է: Այս պահին ես չեմ մտածում դարպասապահի դիրքի մասին: Ես կենտրոնացած եմ «Ալավեսի» դեմ խաղի և առաջիկա տոների վրա: Ընդմիջումից հետո ես կմտածեմ՝ ով կպաշտպանի դարպասը «Մալյորկայի» դեմ խաղում»: