Relevo-ի փոխանցմամբ, Կարլո Անչելոտիի որդին՝ Դավիդեն, ով համարվում է գլխավոր մարզչի օգնականը, մտադիր է գալիք մրցաշրջանը ևս անցկացնել Մադրիդի «Ռեալում», չնայած այն ամենին, որ եվրոպական մի շարք ակումբներ նրան արդեն իսկ տեսնում են գլխավոր մարզչի պաշտոնում։
34-ամյա Դավիդեն արդեն առաջարկներ ունի երկու եվրոպական ակումբներից ՝ «Լեսթերից» և «Ռեյմսից»։ Երկու ակումբներն էլ նրան տեսնում են որպես նոր պրոեկտի կարևոր դերակատար։
Սակայն ներկա պահին իտալացին ցանկանում է մնալ «Ռեալում» ևս մեկ մրցաշրջան։ Նա դեռ ցանկանում է աշխատել իր հոր հետ և ավարտին հասցնել այն, ինչին սկսել են միասին։ Այնուհետև կընտրի այն տարբերակը, որն իրեն այդ պահին ավելի հոգեհարազտ կլինի։
Los Merengues, Realmadrid.am