Հոդվածներ

«Ատլետիկոյի» 19-ամյա դարպասապահը ամռանը կտեղափոխվի «Ռեալ»
13.05.2024
910 0

«Ռեալը» մոտ է «Ատլետիկոյի» 19-ամյա դարպասապահ Սերխիո Մեստերի տրանսֆերն իրականացնելուն։

Relevo-ի փոխանցմամբ, Մեստրեն, ով հանդես է գալիս «Ատլետիկոյի» Մ19 տարեկանների թիմում, ամռանը ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ռեալ»։ Նշվում է, որ ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում մեծ հետաքրքրվածություն է ունեցել «Ռեալի» ակադեմիայի տնօրեն Մանու Ֆերնանդեսը։  Սպասվում է, որ Մեստրեն հաջորդ մրցաշրջանում հանդես կգա «Ռեալ Մադրիդ C»-ի կազմում ՝ որպես հիմնական դարպասապահ։ 

Ընթացիկ մրցաշրջանում Մեստրեն մեկ անգամ հայտնվել է «Ատլետիկոյի» հիմնական թիմի հայտացուցակում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված