Լա լիգայի 36–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Ալավեսի» հետ (14.05.2024 23:30):
«Արքայական ակումբի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը
«Մենք Լա լիգայի մնացած հանդիպումները օգտագործում են ռիթմը պահելու համար։ Վաղը «Ալավեսի» դեմ կխաղան այն ֆուտբոլիստները, որոնք հանգստացել էին «Գրանադայի» դեմ մրցավեճում»։
«Կուրտուային և Միլիտաոյին պրակտիկա է անհրաժեշտ։ Մենք Լա լիգայի մնացած հանդիպումները կօգտագործենք դրա հաամր։ ՉԼ–ի մեկ շաբաթ առաջ ես կընտրեմ մեկնարկային կազմը։ Էդերը դեռ պատրաստ չէ եզրափակիչին, նրան խաղաժամանակ է հարկավոր։ Արիսաբալագա՞ն, նրան նույնպես պետք է պրակտիկա, մենք քննարկում ենք այդ հարցը»։
«Բելինգեմն ու Պիչիչիի մրցանա՞կը։ Ջուդն իր առջև դրված խնդիրն իրականացրել է, իսկ այդ մրցանակը կարևոր չէ»։
«Ցանկանու՞մ եմ, որ Նաչոն մնա։ Նա անձամբ կորոշի այդ հարցը և կարող է վարվել սրտի ուզածի պես»։
«Լունինը ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց, նա մեզ շատ օգնեց և ես հաշվի եմ առնում այդ փաստը։ Այնուամենայնիվ, մենք ունենք Կուրտուա, որը աշխարհի լավագույն դարպասապահն է և եթե լավագույն մարզավիճակում է, պետք է պրակտիկա»։
«Այս մրցաշրջանում ինձ ամենաշատը զարմացրել են նորեկները, որոնց ես լավ չէի ճանաչում՝ Ֆրանը, Խոսելուն և Բրահիմը»։
«Կարծում եմ, որ Կարվախալը, Նաչոն, Սեբալյոսը, Կրոսը և Մոդրիչը կարող են դառնալ ապագա մարզիչներ, եթե ցանկություն ունենան»։
«Քիչ հավանական է, որ Չուամենին վերականգնվի նախքան ՉԼ–ի եզրափակիչը, սակայն դա լիովին պետք չէ բացառել»։