• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զինեդին Զիդանի մամուլի ասուլիսը՝ «Ռեալ» - «Վալենսիա» հանդիպումից հետո

Հոդվածներ

Զինեդին Զիդանի մամուլի ասուլիսը՝ «Ռեալ» - «Վալենսիա» հանդիպումից հետո
15.02.2021
2025 0


«Ռեալի» գխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է Լա լիգայի 23-րդ տուրում «Վալենսիայի» նկատմամբ տոնած հաղթանակը: 

Հանդիպման մասին.

«Լավ հանդիպում անցկացրինք: Այն, որ բարելավել ենք մեր խաղն, ակնհայտ է: Շարունակելու ենք աշխատել՝ չնայելով մյուսներին: Այսօրվա խաղում հատկապես գրագետ գործեցինք պաշտպանությունում: Նորմալ է, որ մրցաշրջանի ընթացքում դժվարությունների ես հանդիպում. դրանք հաղթահարվում են համախմբվածության շնորհիվ»:

Մենդիի մասին.

«Ես երջանիկ եմ. Մենդին հիանալի պրոգրես է գրանցել: Նա արդեն շատ արդյունավետ է նաև պաշտպանական գործողությունների ժամանակ: Վստահ եմ՝ դեռ շարունակելու է առաջադիմել»:

Վնասվածքների մասին.

«Չեմ կարող բացատրել, թե ինչու ենք վնասվածքներն այսքան շատ: Դրանք ինձ շատ են անհանգստացնում: Հույս ունեմ՝ Կարվախալի հետ ամեն ինչ կարգին է: Տեսնենք՝ որքան ստիպված կլինի բաց թողնել»:

Չեմպիոնական մրցավազքի մասին. 

«Պետք է շարունակենք աշխատել ու պայքարել: Խաղացողները հավատում են վերջնական հաջողությանը: Դեռևս խաղարկվելու է 45 միավոր, ու ամեն ինչ հնարավոր է»:

Հիշեցնենք, որ «Ռեալը» զբաղեցնում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Առաջին տեղը զբաղեցնող «Ատլետիկոն» «սերուցքայիններին» գերազանցում է 5 միավորով և 2 հանդիպում էլ պակաս է անցկացրել:

Fanat, Realmadrid.am