• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • As. Օլիսեն ցանկանում է Մունդիալից հետո հանդիպել «Բավարիայի» ղեկավարությանը

Հոդվածներ

As. Օլիսեն ցանկանում է Մունդիալից հետո հանդիպել «Բավարիայի» ղեկավարությանը
30.06.2026
107 0

«Բավարիայի» վինգեր Մայքլ Օլիսեն ցանկանում է ակումբի ղեկավարության հետ քննարկել այլ ակումբների հետաքրքրվածությունն իր նկատմամբ։ 

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը» և «ՊՍԺ»-ն։ 

As-ի տեղեկություններով, ֆրանսիացին ցանկանում է հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի մյունխենյան ակումբը, և թե որքան են նրան գնահատում։

Օլիսեն ու նրա շրջապատը ուզում են սառը գլխով ուսումնասիրել իրավիճակն ու ճշգրիտ որոշում կայացնել։ 

«Բավարիայում» տեղյակ են, որ Օլիսեն ցանկանում է հանդիպում ունենալ, և կարծում են, որ նրա վրա մեծ են ճնշումները լուրերի տեսքով։

Los Merengues, Realmadrid.am