Հոդվածներ

Marca. Վալվերդեն նախատեսվածից ավելի շատ բաց կթողնի
22.11.2020
1870 0

Marca-ի փոխանցմամբ Ֆեդե Վալվերդեն նախատեսվածից մեկ շաբաթ ուշ շարք կվերադառնա։ 

«Վալենսիայի» դեմ խաղում Վալվերդեն կոտրվածք էր ստացել, և ակումբի բշժկական անձնակազմը տեղեկացրել էր, որ ուրուգվայցին 4 շաբաթ բաց կթողնի։ Սակայն Marca-ի պնդմամբ, ֆուտբոլիստի վերականգնման պրոցեսը մոտ մեկ շաբաթ ավելի կտևի։ 

Նշվում է, որ եթե ամեն բան հաջող ընթանա, ապա Վալվերդեն կվերսկսի մարզումները դեկտեմբերի վերջին և նույնիսկ կարող է մասնակցել տարվա վերջին հանդիպումներին։ 

Այս մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» կազմում մասնակցել է 8 հանդիպման և դարձել երեք գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված