Հոդվածներ

4 եզրահանգում՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո
12.04.2024
2001 0

Ասում են՝ Չեմպիոնների լիգայի մեծությունը որոշվում է այնպիսի խաղերով, ինչպիսին տեղի ունեցավ «Սանտիագո Բեռնաբեուում»։ «Մրցաշարի արքան» և գործող չեմպիոնը խաղադաշտ մտան, որպեսզի երկրպագուներին առաջարկեն իսկական տիտանների պայքար։

Չնայած այն հանգամանքին, որ Պեպ Գվարդիոլան կարծում է՝ սա այլ պայքար է, նրա «Մանչեսթեր Սիթին» արդեն վաղուց ամեն ինչ հրաշալի է անում։ Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարը հիանալի է, ներկված է ճերմակ գույներով և անգամ 50 տարի անց խոսելու են «Ռեալի» ու «Մանչեսթեր Սիթիի» դիմակայության մասին։ Նրանց դիմակայությունը լավագույնն է ժամանակակից ֆուտբոլում։

Ոչ–ոք չէր նվնվում խաղադաշտում, իշխում էր կոշտ և մաքուր պայքար։ Օրինակելի հանդիպում էր։ «Ռեալի» անհագ քաղցը դեպի 15–րդ տիտղոսը «Մանչեսթեր Սիթիի» դեմ, որը նրանց պայքարից դուրս է թողել վերջին 3 դիմակայություններից 2–ում՝ տպավորիչ էր դիտելը։ Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման չորս առանցքային պահ, որ արժանի է դիտարկման։

Ռյուդիգերի մենակությունը

Գողիաթն ընդդեմ Գողիաթի՝ ֆուտբոլային խաղադաշտում։ Անտոնիո Ռյուդիգերն ու Էրլինգ Հոլանդը կրկին հանդիպեցին և արդյունքը նույնն էր, ինչ նախորդ մրցաշրջանում։ Հնարավոր է՝ այս անգամ նորվեգացի աստղը «Սանտիագո Բեռնաբեուն» լքում է խառը զգացումներով։ Մբապեի հետ ֆուտբոլային թագի համար պայքարում Անտոնիոն քարեր նետեց նրա ճանապարհին։

Կառլո Անչելոտիի վստահությունն իր ֆուտբոլիստի նկատմամբ այնքան մեծ էր, որ նա առանց տատանվելու ֆուտբոլասերներին ևս մեկ անգամ շնորհեց այս անհատական մենապայքարը վայելելու հաճույքը։ Հանդիպման մի քանի դրվագներում Ռյուդիգերը պետք է առանց կողմնակի օգնության դիմագրավեր Հոլանդին, և գերմանացին հիանալի գլուխ հանեց իրավիճակից։ Նորվեգացին պարտվեց ավելի քան 50 տոկոս մենապայքարներում, 9 անգամ դիպավ գնդակին և ընդամենը 1 խախտում վաստակեց։

Անչելոտին ապացուցեց Գվարդիոլայի իրավացիությունը

«Ռոդրիգոյին ձախ եզրում դնելով ես ցանկանում էի օգտագործել նրա լավ մարզավիճակը։ Ես Վինիին ասացի, որ նա խաղալու է ավելի շատ կենտրոնից»։ Ծրագիրը պարզ էր ու էֆեկտիվ։ Սա մի քայլ էր, որն Անչելոտիին թույլ տվեց ապացուցել Գվարդիոլայի իրավացիությունը․ իտալացին ավելին է, քան պարզապես ղեկավարը (ինչը վաղուց արդեն հայտնի է):

Կամավինգայի, Կրոսի, Վալվերդեի և Բելինգեմի ագրեսիվությունը անհատական մենապայքարներում հանգեցրեց «Մանչեսթեր Սիթիի» կողմից գնդակը կորցնելուն։ «Ռեալ Մադրիդը» կարող էր ազատորեն վազել, իսկ բրազիլացին դուետը՝ վայելել իր խաղը։

Կամավինգան՝ չքննարկված հերոս

Անկախատեսելիությունը, հիանալի ֆիզիկական տվյալները և գծերը հատելու յուրահատուկ ունակությունը դարձան Պեպ Գվարդիոլայի՝ պաշտպանողական ամրությունը քանդելու որոշիչ գործոն։ Կամավինգան, որը «Բեռնաբեուում» հաղթահարեց յուրաքանչյուր սանտիմետրը, կարողացավ արգելափակել «Սիթիի» դինամիկ խաղը կիսապաշտպանությունում։ 

Խոտածածկը խնդիր չէ

«Եթե անկեղծ, ես սիրում եմ նայել երկնքին։ Մարզադաշտը տպավորիչ է, սակայն նրանք պետք է հոգ տանեն խոտածածկի մասին։ Ֆլորենտինոն պետք է մտածի դրա մասին, որպեսզի «Ռեալի» խոտածածկը միշտ այնպիսին լինի, ինչպիսին նախկինում էր»,– խաղից հետո խորհուրդ էր տվել Գվարդիոլան։

Ամենավառ օրինակը, որ խաղադաշտը պիտանի էր՝ Բերնարդու Սիլվայի օրինակն էր։ Պորտուգալացին հիանալի էր տեղաշարժվում գծերով, սակայն նրա թիմակիցները նրան հաճախ չէին գտնում։ Նույնը նաև Ֆոդենի դեպքում էր, և այստեղ պետք է մեղադրել ոչ թե խաղադաշտին, այլ ոչ դիպուկությանը։

Իսկ երբ գաղափարները չեն իրականանում․․․ պետք է դիմել ֆուտբոլային աշխարհում ընդունված ամենապարզ գործողությանը՝ հեռահար հարվածներին։ Եվ այստեղ «Սիթին» գերիշխեց Ֆոդենի և Գվարդիոլայի հարվածների շնորհիվ։ Երբ չգիտես, թե ինչպես կարելի ջարդել պաշտպանական պատը, չկա ավելի լավ փորձ քան հեռվից հարվածելը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 

«Ռեալի» հայտացուցակը «Մալյորկայի» դեմ խաղի համար (լուսանկար)
 
Անչելոտի․ «Նա կրկին կսկսի գոլեր խփել»
Ինչո՞ւ է Հոլանդն այցելել «Ռեալի» հանդերձարան
Վինիսիուսը դժգոհել է
«Բարսելոնան» ցուցադրել է «Ռեալի» դեմ խաղի մարզաշապիկը (լուսանկար)