• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ամենայն հավանականությամբ Ռամոսը և Մենդին պատրաստ կլինեն «Չելսիի» դեմ խաղին

Հոդվածներ

Ամենայն հավանականությամբ Ռամոսը և Մենդին պատրաստ կլինեն «Չելսիի» դեմ խաղին
03.05.2021
1999 0

Marca-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալի» պաշտպանության առաջատարներ Ֆերլան Մենդին և Սերխիո Ռամոսը մեծ հավանականությամբ պատրաստ կլինեն «Չելսիի» դեմ պատասխան հանդիպմանը։ 

Երեկ նրանք ամբողջական մարզում են անցկացրել թիմի հետ, և ակումբում հույս ունեն, որ նրանք կկարողանան օգնել թիմին առաջիկա հանդիպմանը։ 

Ֆեդե Վալվերդեն դեռևս անհասանելի է Զիդանի համար, քանի որ ակումբում սպասում են նրա՝ Կորոնավիրուսի թեստի պատասխանին։ 

Այսօր նաև պարզ կլինի, թե ինչ ֆիզիկական վիճակում է Ռաֆայել Վարանը, ով «Օսասունայի» դեմ խաղի ընդմիջման ժամանակ փոխարինվել էր աջ ոտքի շրջանում անհարմարություններ զգալու պատճառով։ 

Մարսելոն նույնպես մեծ հավանականությամբ կկարողանան օգնել «Ռեալին»։ Նշվում է, որ բրազիլացին Լոնդոն կմեկնի հատուկ չվերթով։

Los Merengues, Realmadrid.am