Նախկին մադրիդիստ Ալվարո Արբելոան մշտապես ցանկություն ունի, որ «Բարսելոնան» հաջողություններ չգրանցի։
Հաշվի առնելով այն, որ Մեսսին այս տարիների ընթացքում մեծ դեր է ունեցել կատալոնացիների գրանցած հաջողություններում, Արբելոան ցանկանում է, որ արգենտինացին հնարավորինս շուտ ավարտի կարիերան։
«Շատ եմ հարգում «Բարսելոնային», քանի որ դա մեծագույն ակումբ է, և այնտեղ հանդես է գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Լեո Մեսսին։ Նա ուղղակի ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։
Բայց պետք է նշեմ, որ երբեք հաճույք չեմ ստացել նրա ելույթներից և ներկայումս էլ չեմ ստանում։ Հաշվում եմ օրերը, թե երբ է նա ավարտելու կարիերան։
Միշտ էլ ցանկացել եմ հաղթել «Բարսելոնային», քանի որ այն շատ բարդ ակումբ է». նշել է Արբելոան։
Los Merengues, Realmadrid.am