«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ինսայդեր Իկրեմ Կոնուրի հաղորդմամբ՝ նորվեգացի ֆուտբոլիստը գտնվում է եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում, որոնցից մեկը Մադրիդի «Ռեալն» է: «Սերուցքայինները» դիտարկում են տաղանդաշատ կիսապաշտպանի վերադարձը, հայտնում է AS-ը:
Հիշեցնենք, որ այս պահին Էդեգորը ԱՊԼ-ի 10 ամենաթանկ կիսապաշտպանների թվում է (ըստ Transfermarkt-ի):
Մարտինը «Ռեալի» համակարգում է եղել 2015-2021-ին ու գլխավոր թիմում անցկացրել է 8 հանդիպում:
Fanat, Realmadrid.am