Իսլամական պետությունը սպառնում է ահաբեկչություն իրականացնել Չեմպիոնների լիգայի խաղերում, որոնք անցկացվելու են ապրիլի 9-ին և 10-ին:
Marca-ի հաղորդմամբ՝ Իսպանիայում հատուկ ժողով են հրավիրել, որի ընթացքում հավելյալ միջոցներ կուղղորդեն անվտանգության մակարդակը բարձրացնելու համար:
Այդ օրերի ընթացքում իսպանական թիմերից 2-ը տնային հանդիպումներ կանցկացնեն. «Ռեալը» կընդունի «Մանչեսթեր Սիթիին», «Ատլետիկոն»՝ «Բորուսիային»:
Fanat, Realmadrid.am