• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բուտրագենիո. «Մոդրիչը կշարունակի շատ բան տալ «Ռեալին». Նա շքեղություն է մեզ համար»

Հոդվածներ

Բուտրագենիո. «Մոդրիչը կշարունակի շատ բան տալ «Ռեալին». Նա շքեղություն է մեզ համար»
25.01.2021
1907 0

«Ռեալի» սպորտային տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն Marca-ի հետ զրույցում խոսել է Լուկա Մոդրիչի մասին՝ հավատացնելով, որ խորվաթը նոր պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ։

Աղբյուրը նաև նշում է, որ Մոդրիչը արդեն մեկամյա պայամանագիր է կնքել «Ռեալի» հետ, սակայն ակումբը դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել։ 

«Մոդրիչի նման ֆուտբոլիստները այս սպորտաձևը ավելի լավն են դարձնում։

«Ալավեսի» դեմ խաղի առաջին կեսում Ֆերլան Մենդիի ուղղությամբ նրա կատարած փոխանցումը ուղղակի արվեստ էր։ Մեզ համար շքեղություն է Մոդրիչի նման ֆուտբոլիստ ունենալը։ 

Նա մեզ շատ բան է տվել, շարունակում է տալ և դեռ շատ կտա». ասել է Բուտրագենիոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված