«Դինամոյում»- ցանկանում են, որ Մոդրիչն իր կարիերան ավարտի Խորվաթիայում։
Զագրեբյան ակումբի նախագահ Վելիմիր Զաեցը Marca պարբերականում էջ է գնել, որի միջոցով հետ վերադառնալու առաջարկ է կատարել Լուկա Մոդրիչին։
Հատուկ էջում «Դինամոյի» մարզաշապիկն է՝ 10 համարով և Մոդրիչ գրառմամբ։ Նկարը մեկնաբանվել է այս հեշթեգով՝ #ՍրանումԿլիներԻմաստը։
Հիշեցնենք, որ Մոդրիչի գործող պայմանագիրը «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Los Merengues, Realmadrid.am