AS–ի փոխտնօրեն Թոմաս Ռոնսերոյի կարծիքը
«Ես այս շաբաթ դիտեցի «Մանչեսթեր Սիթիի» մասնակցությամբ երկու հանդիպումներն էլ։ «Արսենալի» դեմ խաղում Հոլանդը մեկնարկային կազմում էր, սակայն գոլեր չխփեց։ Երեք օր անց նայեցի «Ասթոն Վիլայի» դեմ հանդիպումը (4-1), որտեղ նորվեգացու տեղը զբաղեցրել էր Ալվարեսը։
Հոլանդի բացակայության պայմաններում «Մանչեսթեր Սիթիի» ուղղահայաց և կանխատեսելի ֆուտբոլը դարձել էր կոմբինացիոն, դինամիկ և վճռական, ինչի շնորհիվ անգլիացիները նախորդ մրցաշրջանում կանգնեցրին «Ռեալին»։ Հարկ եմ համարում առանձնահատուկ նշել Ֆոդենի, Ալվարեսի և իհարկե Ռոդրիի խաղը, որը բոլորովին այլ մակարդակի վրա է և «քաղաքայինների» ամբողջ խաղը կառուցվում է նրա շուրջ։
Չնայած «Ռեալ Մադրիդը» երբեք չի վախենում, ես կնախընտրեի, որ հենց Հոլանդը «Սիթիի» մեկնարկային կազմում լիներ ՉԼ–ի քառորդ եզրափակիչի առաջին խաղում։ Մեկ տարի առաջ «Բեռնաբեուում» նրան ամբողջովին փակեց Ռյուդիգերը և չնայած պատասխան խաղում 4 գոլ ընդունեցին, սակայն դրանցից ոչ մեկի հեղինակը Հոլանդը չէր։
Սկանդինավցու ներկայությամբ, թիմը սկսում է այնպես խաղալ, որ առաջնային դառնա նրա գործողությունները դարպասի առաջ։ Սա հենց Գվարդիոլայի չսիրած խաղաոճն է»։