Հոդվածներ

Անչելոտին նշել է, թե ինչ է խնդրելու Ձմեռ պապից
30.12.2021
2395 0

Կարլո Անչելոտին AS-ի հետ զրույցի ընթացքում խոսել է թիմի ապագայի և իր ամանորյա երազանքի մասին։ 

Անկասկած այս թիմի ապագան կերտելու են այն երիտասարդները, որոնք կան թիմում, և նրանք, ովքեր ապագայում տեղափոխվելու են այս ակումբ։ Չգիտեմ, թե ինչ ֆուտբոլիստներ կտեղափոխվեն «Ռեալ», բայց հուսով եմ, որ մարզչի փոփոխություն չի լինի։ Կասկած չկա, որ մենք պայքարելու ենք բոլոր տիտղոսների համար։ 

Այս տարի առանձնահատուկ ոչինչ չեմ խնդրելու Ձմեռ պապից։ Խնդրելու եմ միայն այն, ինչ բոլորը՝ համաճարագի ավարտ։ Թող բոլորը առողջ լինեն։ Ուրախ Ամանոր և Սուրբ ծնունդ եմ մաղթում բոլոր մադրիդիստներին». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված