«Արքայական» ակումբ տեղափոխվելուց մոտ երկու տարի անց Լուկա Յովիչը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։
Այդ երկու տարիների ընթացքում Յովիչը գրեթե ոչ մի օգուտ չի տվել «Ռեալին», և «Սերուցքայինները» մտադիր են բաժանվել սերբ հարձակվողից։
Յովիչի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը», իսկ «Ռեալում» դեմ չեն վերադարձնել այն 60 մլն եվրոյի մի մասը, որը վճարել էին նրան տրանսֆերը իրականացնելու համար։
Յովիչը այդպես էլ չկարողացավ գրավել Զինեդին Զիդանի վստահությունը և նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը նա անցկացրեց «Այնտրախտի» կազմում։
Նախորդ մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում ընդամենը 5 հանդիպման է մասնակցել։
Նրա տրանսֆերային արժեքը զգալիորեն նվազել է՝ հասնելով մոտ 20 մլն եվրոյի։
Los Merengues, Realmadrid.am