«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը կարծում է,որ Կարիմ Բենզեման ավելի լավ հարձակվող է, քան Լուիս Սուարեսը:
«Հարձակվող, որը Սուարեսից լա՞վն է եղել...Նույնիսկ չկասկածեք՝ Բենզեման է: Նրա դեմ խաղալը շատ անգամ ավելի բարդ է»,- անգլիացու խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման երկար տարիներ պաշտպանել է Մադրիդի «Ռեալի» գույներն, իսկ Լուիս Սուրաեսը՝ «Բարսելոնայի»: Ներկայացումս ֆրանսիացին հանդես է գալիս արաբական «Ալ Իթիհադի» կազմում, իսկ ուրուգվայցին ելույթ է ունենում ամերիկյան «Ինտեր Մայամիում»:
Բենզեման, ի տարբերություն Սուարեսի», «Ոսկե գնդակի» դափնեկիր է:
Fanat, Reealmadrid.am