• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Նագելսմանը մեկնաբանել է Թոնի Կրոսի՝ Գերմանիայի հավաքական վերադարձը

Հոդվածներ

Նագելսմանը մեկնաբանել է Թոնի Կրոսի՝ Գերմանիայի հավաքական վերադարձը
16.03.2024
1032 0

Թոնի Կրոսը, ինչպես և սպասվում էր, հայտնվել է առաջիկա հանդիպումների համար Գերմանիայի հավաքականի հայտացուցակում։ Իսկ գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ուրախ է նրա վերադարձով։ 

«Կրոսը շատ կարևոր է, բայց պետք է հասկանալ, որ նա միակ մարտիկը չէ թիմում։ Նա գիտի, թե ինչ կարող է անել։ Բացի դա նա նաև գիտի իր թույլ կողմերը։ Կրոսը շատ սառնասիրտ է։ Նա կարող է հիանալիորեն միմյանց կապել պաշտպանությունն ու հարձակումը։ Անչափ ուրախ եմ, որ այդքան զրույցներից հետո ինձ վերջապես հաջողվեց համոզել նրան վերադառնալ։  Երախտապարտ եմ նրան այդ ամենի համար». նշել է Նագելսմանը։

Ահա այսպիսի տեսք ունի Գերմանիայի հավաքականի հայտացուցակը առաջիկա հանդիպումների համար։


Los Merengues, Realmadrid.am