Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն մեղադրվում է բռնաբարության մեջ:
RMC Sport-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացու նկատմամբ պաշտոնական մեղադրանք է առաջադրվել: Նշվում է, որ հնարավոր դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխարհի չեմպիոնին նկատել էին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի գիշերային ակումբներից մեկում:
Աշխարհի չեմպիոնը սկանդալային բացահայտում է արել՝ «Արքայական ակումբին» հայտնելով, որ մեղադրանքի հետևում ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին է կանգնած:
Հիշեցնենք, որ Մբապեն դատարանի միջոցով փարիզյան ակումբից պահանջում է 55 միլիոն եվրո հավատարմության բոնուս:
Fanat, Realmadrid.am