Հոդվածներ

Անչելոտին` Մոուրինյոյի՝ «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին
14.05.2026
88 0

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է այն տեղեկությունները, ըստ որոնց պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյու-ը կարող է հաջորդ մրցաշրջանում վերադառնալ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնին։

«Եթե Մոուրինյոն վերադառնա «Ռեալ», անկեղծորեն կուրախանամ։ Ժոզեն ունակ է անել այն աշխատանքը, որը միշտ կատարել է այն ակումբներում, որտեղ արդեն աշխատել է։ Այժմ մադրիդցիներին անհրաժեշտ է վերակառուցում և հին սերնդի փոխարինում։ Վերջին տարիներին ակումբը կորցրել է մի շարք առանցքային խաղացողների՝ Կազեմիրոյին, Տոնի Կրոսին, Լուկա Մոդրիչին և Կարիմ Բենզեմային։

Թիմի ներսում մթնոլորտը շատ կարևոր է․ այն ձևավորում են ուժեղ բնավորությամբ, ընդգծված անհատականությամբ և առաջնորդական որակներով խաղացողները։ Այդ պատճառով «Ռեալին» ժամանակ է պետք՝ վերականգնելու այն մթնոլորտը, որը նախկինում բերում էր հաջողություններ։ Խնդիրը միայն ֆուտբոլիստների տեխնիկական մակարդակը չէ․ արդյունքների հասնելու համար պետք է նաև ճիշտ հավասարակշռություն կառուցել»,- նշել է Անչելոտին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ժոզե Մոուրինյուն ղեկավարել է Մադրիդի «Ռեալը» 2010–2013 թվականներին և այդ ընթացքում հաղթել Իսպանիայի առաջնությունում, նվաճել Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը։ Ներկայում նա գլխավորում է Լիսաբոնի «Բենֆիկան», որը, ըստ լրատվամիջոցների, համաձայնվել է բաց թողնել նրան «Ռեալ» տեղափոխվելու դեպքում։ Անչելոտին էլ նախկինում ղեկավարել է «Արքայական ակումբը» 2013–2015 և 2021–2025 թվականներին։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված