Հոդվածներ

4–րդ մրցաշրջանը՝ աջ պաշտպանի դիրքում
02.03.2024
957 0

Արդեն 4–րդ մրցաշրջանն անընդմեջ Լուկաս Վասկեսը հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում։

Այս ժամանակահատվածում նա հասցրել է 124 առանցքային փոխանցում կատարել՝ 90 րոպեում միջինում 1․9։ Սա ավելին է, քան Ֆրիմպոնգի (1.8), Դյումֆրիսի (1.6) և Հակիմիի դեպքում (1.6):

Այս ցուցանիշով Լուկաս Վասկեսը զիջում է միայն Եվրոպայի երկու աջ պաշտպանի՝ Ռիս Ջեյմս (2.0) և Տրենտ Ալեքսանդր–Առնոլդ (3.1):

Այս 4 մրցաշրջաններում մրցակիցները 129 անգամ փորձել են դրիբլինգով շրջանցեկ նրան, սակայն նա դա թույլ չի տվել 68 դեպքում՝ 52․7 տոկոս։ Կարվախալի դեպքում այդ ցուցանիշը 53․9 է։

Opta-ի տվյալներով՝ Լուկասն այս ցուցանիշով գերազանցում է Հակիմիին (52,4%), Տրիպիեին (51,1%), Ֆրիմպոնգին  (48,7%), Տրենտին (47,7%) և Պեդրո Պորոյին (43%)։